211652_close_icon
views-count3764 դիտում article-date 08:41 11-04-2018

Կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն տարեվերջին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլևս որևէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել: Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչև տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր