211652_close_icon
views-count23684 դիտում article-date 00:57 11-04-2018

Չեմպիոնների լիգա. «Ռոման» հրաշք գործեց՝ ծնկի բերելով «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլը շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ մարզաձևը, ամենաանկախատեսելին, ինչի ականատեսը դարձանք Հռոմում, որտեղ «Ռոման» իսկական հրաշք գործեց՝ հաղթելով «Բարսելոնային»՝ 3:0: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 4:1 հաշվով, և պատասխան հանդիպումը ընդամենը պետք է արձանագրեր ՉԼ-ի գլխավոր ֆավորիտի գերազանցությունը: Սակայն «Ռոման» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, ֆանտաստիկ, իդեալական, անթերի, այստեղ ցանկացած բառ կարելի է կիրառել: Ամբողջ խաղի ընթացքում իտալացիները մեծ առավելություն ունեին: Գերազանց խաղ հատկապես անցկացրեց հռոմեացիների հարձակվող Էդին Ջեկոն, որը պարզապես տեռորի ենթարկեց «Բարսելոնայի» ամբողջ պաշտպանությանը: Նա բացեց հաշիվը, վաստակեց 11 մ. հարված, որն իրացրեց նույնպես հիանալի հանդիպում անցկացրած Դե Ռոսին, իսկ խաղավերջում Մանոլասը խփեց այդքան անհրաժեշտ երրորդ գոլը: Փառահեղ էր: «Բարսելոնան» նման խաղով արժանի չէր հաջորդ փուլին. թիմն այնպես էր խաղում, կարծես դուրս էին եկել թեթև մարզման: Այս հանդիպումը ստվերեց Մանչեսթերում կայացած հանդիպումը, որտեղ «Սիթին» ընդունել էր «Լիվերպուլին»: Իսկ ահա այստեղ հրաշք տեղի չունեցավ. «Մանչեսթեր Սիթին» արդեն 2-րդ րոպեին բացեց հաշիվը, բայց դա առավելագույնն էր, ինչ կարողացան նրանք անել: «Լիվերպուլը» Սալահի ու Ֆիրմինյոյի գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 և «Ռոմայի» հետ միասին դուրս եկավ կիսաեզրափակիչ: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր [/b] «Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4) Էդին Ջեկո, 6, Դանիելե Դե Ռոսի, 58, 11մ, Կոնստանտինոս Մանոլաս, 82 «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2, (առաջին խաղ՝ 0:3) Գաբրիել Ժեզուս, 2 - Մոհամեդ Սալահ, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 77
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր