4776 դիտում
23:08 10-04-2018
2018թ. մարտ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. մարտ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականում Ավան վարչական շրջանն է: Մարտի տվյալներով աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին՝ իններորդ և տասներորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:
Ընդգծելով գնահատման այս ձևաչափի կիրառման կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը, իսկ այս հարցում թերանալու իրավունք վարչական շրջանների աշխատակազմերը պարզապես չունեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
208 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
559 դիտում
17:39 19-04-2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
778 դիտում
17:23 19-04-2024
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից