211652_close_icon
views-count3483 դիտում article-date 21:38 10-04-2018

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Վոլինկինին պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, մաղթել հետագա հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր