27975 դիտում
18:38 10-04-2018
Վանաձորը մտնում է բարեկարգման նոր փուլ. աշխատանքներին հետևում է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորում մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 10-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը և Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը շրջայց են կատարել Վանաձորի տարբեր թաղամասերում: Համայնքի բյուջեով նախատեսվել է բարեկարգման, կանաչապատման, ասֆալտապատման և մի շարք այլ աշխատանքներ իրականացնել Վանաձոր համայնքի տարբեր հատվածներում:
Այցի առաջին կանգառը «Դարբբագս» կարի ֆաբրիկան էր, որտեղ ներդրողի կողմից ընդլայնվում են արտադրության ծավալները, ինչի արդյունքում մեկ տարվա ընթացքում ստեղծվելու են մոտ 1000 նոր աշխատատեղեր: Համայնքապետարանի նպատակն է ամրապնդել բիզնես-համայնքապետարան կապը՝ գործարար միջավայրի համար ստեղծելով բարենպաստ պայմաններ:
Ընկերության կողմից ներկայացված կանաչապատման և բարեկարգման նոր սխեման հավանության է արժանացել համայնքապետարանի կողմից: Այցի շրջանակներում համայնքապետը եղել է նաև Աղայան 73 շենքի բակում, որտեղ նախատեսվում է կառուցել խաղահրապարակ: Ներկայացվել են այս և Նարեկացու 39 և Դեմիրճյան 9 շենքերի խաղահրապարակների կառուցման մասին ծրագրերը: Նախատեսվում է նաև Բազում թաղամասի Համբարձումյան 9 շենքի հյուսիսային մասում կառուցել սպորտային մեծ խաղահրապարակ: Համայնքային բյուջեով կատարվելու են հիշյալ տարածքի բարեկարգման աշխատանքներ: Մեկ այլ ծրագրով կառուցվելու է Հալաբյան կամրջի գիշերային լուսավորության համակարգը: Այստեղից քաղաքապետն ուղևորվել է Մյասնիկյան փողոցի՝ Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցների միջև ընկած հատված, որտեղ կատարվելու են մայթերի հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ, նման աշխատանքներ իրականացվելու են նաև Տարոն թաղամասի Ուկրաինական փողոցում:
Վերջին կանգառը Տիգրան Մեծի պողոտայի վրա գտնվող այգին էր: Այստեղ նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հիշյալ ծրագրերի համար համայնքի բյուջեից տրամադրվելու է շուրջ 50 մլն դրամ: «Ինձ համար առաջնային նպատակը բոլոր աշխատանքների կատարման որակն է: Մեր նպատակն է Վանաձորը զբոսաշրջիկի համար դարձնել առավել գրավիչ:
Սպասում ենք կառավարության կողմից սուբվենցիոն համաֆինանսավորմանը, որ կարողանանք իրականացնել ասֆալտապատման, շինությունների հիմնանորոգման և նոր զբոսայգիների կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 400 մլն դրամ»,-ասել է համայնքի ղեկավարը: Գլխավոր ճարտարապետն էլ հավելել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքը վերականգնի կանաչ քաղաքի երբեմնի համբավը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
16:15 10-10-2016
Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը. tert.am
2606 դիտում
12:24 10-10-2021
Մամիկոն Ասլանյանը կշարունակի՞ պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները. aravot.am