211652_close_icon
views-count2301 դիտում article-date 17:58 10-04-2018

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնության մասին, որը միության անդամ երկրների կողմից արժանացել է նախնական հավանության: Նշվել է, որ այժմ պատրաստվում է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը: Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսվարողների համար փաստաթղթաշրջանառության պարզեցումը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ՝ դրանք ԵԱՏՄ տարբեր հարթակներում քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր