211652_close_icon
views-count3901 դիտում article-date 23:30 10-04-2018

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվող քաղաքացուհին կամավոր ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել 1982 թ. ծնված Հերմինե Բ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր