211652_close_icon
views-count3384 դիտում article-date 16:32 10-04-2018

«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Մորատային

«Յուվենտուսը» մտադիր է վերադարձնել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատային: 25-ամյա ֆուտբոլիստը թուրինցիների կազմում երկու մրցաշրջան անցկացրեց, սակայն 2016-ի ամռանը տեղափոխվեց «Ռեալ», որտեղից մեկ տարի անց էլ՝ «Չելսի»: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ մեծ հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը, որի դեպքում Մորատայի հեռանալու հավանականությունն էլ կմեծանա: «Յուվենտուսը» ցանկանում է իսպանացուն ձեռք բերել, բայց այս հարցում լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ Մորատայի աշխատավարձը. վերջինս «Չելսիում» վաստակում է տարեկան 8 միլիոն եվրո. ավելի է, քան՝ «Յուվենտուսի» ամենաբարձր աշխատավարձ ստացող Գոնսալո Իգուաինը (7,5 միլիոն):

Նմանատիպ նյութեր