211652_close_icon
views-count1981 դիտում article-date 15:44 10-04-2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ ապրիլի 9-ին հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները: Բաց դաս-քննարկումը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Հանդիպում-քննարկման ընթացքում Արմեն Հարությունյանն ուսանողներին ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հիմնական գործառույթները, հարկադիր կատարողի մասնագիտության դերն ու նշանակությունն իրավական համակարգում, անդրադարձել է կատարողական վարույթների առանձնա-հատկություններին և ներկայացրել Ծառայության փորձը միջազգային ասպարեզում, որից հետո պատասխանել է ուսանողների հարցերին: Հանդիպումից հետո ուսանողները շրջել են Ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Մասնավորապես՝ այցելել են Իրավաբանական, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, ինչպես նաև Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժին, շրջել են նաև Ծառայության արագ սպասարկման գրասենյակում: Այցի շրջանակներում ուսանողները եղել են նաև Ծառայության թանգարանում և ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր