211652_close_icon
views-count76110 դիտում article-date 15:25 10-04-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Վերին Խոտանան գյուղում 60-ամյա տղամարդը քարերով ու կացնով մի քանի հարվածներ է հասցրել 79-ամյա կնոջ գլխին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի պետ Արա Դարբինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը ստեղծվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի 2-րդ փողոցի բնակիչ՝ 79-ամյա Սիրանույշ Գալստյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ժամը 12;40-ի սահմաններում Նորաշենիկ վարչական շրջանի ամբուլատորիայից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ «գլխի վնասվածք, մահամերձ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ս. Գալստյանը, որտեղից վերջինիս տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Կապանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ա. Դարբինյանի, ՀԿԳ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանի, ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Կապանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ս. Գալստյանի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան քարերով, իսկ հետո արդեն կացնով, հարվածել է համագյուղացի, 60-ամյա Մուրադ Մաթևոսյանը, որից հետո Ս. Գալստյանին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Ժամեր անց Կապանի ոստիկանները հայտնաբերել են Մ. Մաթևոսյանին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ՀԿԳ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանի կողմից ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք կացինը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ։ Բժշկական կենտրոնից քննիչին հայտնել են, որ տուժածը միայն գլխի վրա ունի հարվածի 8 հետք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մաթևոսյանը անցյալ տարվանից «Սյունիք մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված է «պարանոիդ վիճակ» ախտորոշմամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր