211652_close_icon
views-count8922 դիտում article-date 14:45 10-04-2018

Ֆլորենտինո Պերես. Իսպանիայի թագավորը զանգահարեց ինձ եւ շնորհավորեց Ռոնալդուի գոլի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի թագավորը զանգահարեց ինձ և շնորհավորեց Ռոնալդուի գոլի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է Իսպանիայի թագավորի զանգի մասին՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/04/1092932/]հաղթանակից[/url] (3:0) հետո: «Խուան Կարլոսը զանգահարեց ինձ՝ Ռոնալդուի գոլը շնորհավորելու համար: Նրա գոլը «Յուվենտուսին» ֆուտբոլի պատմության մեջ ամենահրաշալիերից մեկն էր, աշխարհի լավագույն խաղացողի ֆանտաստիկ գոլը: Մեծ խաղացողները «Ռեալի» անցյալի գլխավոր արժեքներից են: Ալֆրեդո Դի Ստեֆանոն փոխեց ֆուտբոլի և «Ռեալի» պատմությունը: Նա օգնեց ստեղծել «Ռեալի» լեգենդը: Ռոնալդուն Դի Ստեֆանոյի մեծագույն ժառանգորդն է, նրա մեջ արտացոլված են «Ռեալի» բոլոր արժեքները», ասել է Պերեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր