211652_close_icon
views-count18119 դիտում article-date 14:51 10-04-2018

Հույները կրակ են բացել իրենց օդային տարածքը հատած թուրքական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ

Նախօրեին միջադեպ է տեղի ունեցել թուրք-հունական օդային տարածքում։ Ինչպես հայտնել է TurkCNN հեռուստաալիքը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին, երեկոյան հունական կողմը կրակ է բացել Թուրքիայի ռազմաօդային ուժրին պատկանող ուղղաթիռի ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ թուրքական ուղղաթիռը թռիչք է իրականացրել Ռո կղզու վրայով՝ հատելով Հունաստանի օդային տարածքը։ Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ կատարվածի վերաբերյալ չեն հնչեցրել ոչ Հունաստանի, ոչ էլ Թուրքիայի ռազմական գերատեսչությունները։

Նմանատիպ նյութեր