211652_close_icon
views-count3268 դիտում article-date 10:42 10-04-2018

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որն առաջին քառօրյան է խորհրդարանական լիարժեք կառավարման անցնելուց հետո: Այժմ քննարկվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Հավատացած ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության»,- «[url=https://armenpress.am/arm/news/929305.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` ասաց Նազարյանը: Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում: «Համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` ի օգուտ մեր քաղաքացիների: Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար»,- ասաց Նազարյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր