211652_close_icon
views-count4030 դիտում article-date 09:50 10-04-2018

ԱՄՆ Կոնգրեսն այսօր լսելու է «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին. «Ամերիկայի ձայն»

Մարք Ցուքերբերգը միշտ էլ ընդունել է իր սխալները: Սակայն ընկերության ոչ բոլոր պատասխանատուներն են ընդունում դրանք: 87 միլիոն օգտատերերի անհատական տվյալները վերջերս Քեմբրիջ Անալիթիկայի կողմից շահագործվելու փաստի առնչությամբ ընկերության մի շարք պաշտոնյաներ ասում են, թե օգտատերերն իրենք են որոշել իրենց տվյալները հասանելի դարձնել համացանցում: Ինչպես պաշտոնյաներից Շերիլ Սենդբերգն է ասում, «Խնդիրը կապված է հենց այն տեղեկությունների հետ, որոնք օգտատերերն իրենք են տեղադրել «Ֆեյսբուքի» հրապարակային էջում»: Հենց նման խնդիրների ու դրանք արդարացնելու փաստերի մասին է սկսվելու լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս մասին հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4339095.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ինչպես Ժողովրդավարության և տեխնոլոգիայի կենտրոնի վերլուծաբան Ջոզեֆ Ջերոմն է ասում, «Միացյալ Նահանգներում այն ինչ տեղի է ունենում առցանց էջերում, այդ թվում «Ֆեյսբուք»-ում, ամեն ինչ կառավարվում է ինքնուրույն: Եվ ստուգումները և օրենքների կիրառումը ոչ միշտ է տեղի ունենում գերմաքուր ձևերով»: Դա նշանակում է, որ տեխնոլոգիական ընկերությունները միշտ էլ համեմատաբար փոքր գին են վճարում իրենց սխալ արարքների համար: «ԱՄՆ-ի առևտրի դաշնային հանձնաժողովը «Գուգլ»-ին տուգանեց քսան միլիոն դոլար: Սակայն սա այս ընկերության միայն կես օրվա եկամուտն է: Այնպես որ, նման տուգանքները իրենց բիզնեսը նման կերպ շարունակելու գինն է»,- ասում է Ջերոմը: Ինչպես Սենդբերգն է ասում, իրենք հավատում էին, որ մի օր մարդիկ իրենց տեսակետներն ու տվյալներն իրար կներկայացնեն անկաշկանդ ձևով: Ու մենք չէինք ենթադրում, որ դրանից մի օր վատ բան դուրս կգար, ասում է նա: Իսկ երբ գա երեքշաբթին, նրանք ստիպված կլինեն այդ մասին խորհել շատ ավելի խորը:

Նմանատիպ նյութեր