211652_close_icon
views-count4940 դիտում article-date 08:58 10-04-2018

Սերժ Սարգսյանի աշխատակազմի որոշ քաղծառայողներ գործուղվում են կառավարություն․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ քաղծառայողների այս օրերին գործուղում է կառավարության աշխատակազմ: Գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ մինչև հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխատակազմի քաղծառայողները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել վարչապետի աշխատակազմում՝ զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ: Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կամ նվազում չի նախատեսվում: Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշխատանքից ազատել էր իր խոսնակին, օգնականներին, խորհրդականներին: Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ աշխատակազմին ասել են՝ գնալ տուն և սպասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր