211652_close_icon
views-count5681 դիտում article-date 23:59 09-04-2018

Grenke Сhess Сlassic. Ֆաբիանո Կարուանայի հերթական տրիումֆը

Գերմանիայում ավարտվեց Grenke Сhess Сlassic մրցաշարը, որն ավարտվեց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հերթական տրիումֆով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Կարուանան հաղթեց հավակնորդների մրցաշարում, և այժմ ցույց տվեց, որ դա պատահական բնույթ չէր կրում: Գերազանց մարզավիճակում է գտնվում ամերիկացին. ակնհայտ է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Մագնուս Կարլսենը արժանի մրցակից է ունենալու: Վերջին տուրում Կարուանան սևերով առավելության հաղթեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին և և 6.5 միավարով միանձնյա գրավեց առաջին տեղը։ Ուշագրավ է, որ երկրորդ տեղը գրավեց հենց Կարլսենը՝ 5.5 միավորով: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանին, ապա վերջինս առանց պարտության անցկացրեց մրցաշարը, սակայն ընդամենը մեկ հաղթանակ ուներ, որի արդյունքում էլ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավի և Նիկիտա Վիտյուգովի հետ կիսեց 3–5-րդ հորիզոնականները՝ 5–ական միավորով։ [b]Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5։0.5 Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5։0.5 Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5։0.5 Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Նմանատիպ նյութեր