5279 դիտում
22:57 09-04-2018
Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը զարկ կտա իտալերեն լեզվի տարածմանը
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը ապրիլի 9-ին հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
ԵՊԼՀ ռեկտորը կարեւորեց դեսպանի դերը հայաստանյան եւ իտալական կրթօջախների միջեւ հարաբերությունների զարգացման գործում` իր երախտագիտությունը հայտնելով ոչ միայն գործնական արդյունավետ համագործակցության, այլեւ անձնական ջերմ վերաբերմունքի համար:
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր ուրախությունը հայտնեց ԵՊԼՀ-ում գտնվելու համար` հույս հայտնելով, որ Իտալիայի մշակույթը ուսանողներին ներկայացնելու եւ նրանց հետ շփվելու առիթներ դեռ շատ կունենա: Իսկ այս միջոցառման կարեւորությունը դեսպանն առանձնահատուկ ընդգծեց՝ այն նպատակ ունի խրախուսելու իտալերեն լեզվի և մշակույթի կիրառումն ու տարածումը Հայաստանում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ պարոն Ռոբերտո Նոչելլան, տիկին Պաոլա Մաջին և «Դանթե Ալիգիերի» կազմակերպության արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ պարոն Ջուզեպպե դ’Անտոնիոն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանփոխնախարար Ա. Պապիկյանը, ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«127 տարվա պատմություն ունեցող «Դանթե Ալիգիերի» կազմակերպությունը աշխարհում 401 ներկայացուցչություն ունի, կարծում եմ 402-երորդը շուտով կհիմնվի Հայաստանում»,-նշեց դեսպանը և հավելեց,- «Վստահ եմ` ԵՊԼՀ-ն և «Դանթե Ալիգիերի» -ն կկարողանան գտնել համագործակցության ֆունկցիոնալ, Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը նպաստող, փոխշահավետ ոլորտներ, իսկ ես ամեն կերպ կաջակցեմ այդ համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը»:
Ռոմանական եզուների ամբիոնի վարիչ Ֆ. Հովհաննիսյանը, ողջունելով և ներկայացնելով հյուրերին, նշեց, որ իտալերենն այն ժողովրդի լեզուն է, որը համամարդկային արժեքներ է տվել աշխարհին և հանդիսացել է Եվրոպայի քաղաքակրթության օրրանը:
Դեսպանը տպավորված էր ուսանողների իտալերենի իմացությամբ:
«Հետագայում նոր ծրագրեր կիրականացվեն` համագործակցությունը սերտացնելու և ավելի շատ ուսանողների ներգրավելու համար: Թեև ես դեռ 15 օր է ինչ հայաստանում եմ , բայց հայաստանյան մեր բարեկամների եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ անելու առիթը բաց չեմ թողնի` հաճախակի բանակցելով ինչպես Իտալիայի արտգործնախարարության, այնպես էլ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ: Վստահեցնում եմ, որ ես դա կանեմ ոչ միայն դիվանագիտական պարտավորություններից ելնելով: Ինձ համար այս գործն ավելին է, քան դիվանագիտությունը»,- ասաց Վինչենցո դել Մոնակոն:
Իտալիայի դեսպանը տեղեկացրեց, որ մայիսին Հայաստանում իտալական ֆիլմերի փառատոն է անցկացվելու և ակնկալում է ուսանողների ակտիվ մասնակցությունը :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1759 դիտում
22:59 30-04-2014
Շշուկների մատյանը՝ Վատիկանի համար. Իտալերեն է թարգմանվել ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի գիրքը. տեսանյութ
Այս բաժնից
307 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ