1910 դիտում
22:33 09-04-2018
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու և Ա.Արմենակյան փողոցների խաչմերում մեծ քար է նկատվում (հավանաբար բեռնատար մեքենայից է ընկել), որը խոչնդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարը տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Ապրիլի 9-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 4-րդ մուտքում գազի հոտ է զգացվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի հաշվիչից առկա է գազի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:
***
Ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի թիվ 5 շենքի 9-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել են առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են 3 երեսպատման սալիկ (մոտ 0,5 քմ):
***
Ապրիլի 8-ին, ժամը 23:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 30/3 շենքի 9-րդ հարկի 32-րդ բնակարանից ջրալցվում է 8-րդ հարկի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 32-րդ բնակարանի լոգարանում վնասվել է ջրի ծորակը, ինչի հետևանքով թրջվել է 8-րդ հարկում գնտվող բնակարանի լոգարանի առաստաղը՝ մասամբ:
Փրկարարները ժամանակավորապես վերանորոգել են ծորակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:
Նմանատիպ նյութեր
804 դիտում
16:05 25-06-2015
Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
1656 դիտում
22:36 12-12-2016
Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
4131 դիտում
11:27 06-08-2017
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Այս բաժնից
349 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր