211652_close_icon
views-count5056 դիտում article-date 21:12 09-04-2018

ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը կդառնա Տոմաս Տուհելը

ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը կդառնա Տոմաս Տուհելը: Մրցաշրջանի ավարտից հետո 44-ամյա գերմանացի մասնագետը փարիզյան ակումբում կփոխարինի իսպանացի Ունաի Էմերիին: «Մայնցի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզչի պայմանագիրն արդեն համաձայնեցված է և կստորագրվի 2+1 ձևաչափով: ՊՍԺ-ն իր ընտրությունը կատարեց հօգուտ Տուհելի, թեպետ մինչ այդ քննարկում էր նաև Մասիմիլիանո Ալեգրիի («Յուվենտուս»), Անտոնիո Կոնտեի («Չելսի») և Լուիս Էնրիկեի թեկնածությունները, իսկ Տուհելով հետաքրքրված էին նաև «Բավարիան», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»:

Նմանատիպ նյութեր