211652_close_icon
views-count23073 դիտում article-date 19:53 09-04-2018

Նեգրետեի գոլը ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն գնդակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն գոլ է ճանաչվել Մեքսիկայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մանուել Նեգրետեի գնդակը 1986թ.աշխարհի առաջնությունում: ՖԻՖԱ-ն ֆեյսբուքում մարտի 31-ից ապրիլի 9-ը քվեարկություն էր կազմակերպել՝ ներկայացնելով լավագույն գոլի 32 թեկնածու: Ձայների մեծամասնությամբ երկրպագուները ընտրել են Նեգրետեի գոլը, որը նա խփել էր Բուլղարիային (2:0): Քվեարկության եզրափակիչում Նեգրետեի գոլը ավելի շատ ձայն է ստացել, քան բրազիլացի Էդերի ֆանտաստիկ հարվածը ԽՍՀՄ-ին՝ 1982թ. Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր