211652_close_icon
views-count20277 դիտում article-date 18:59 09-04-2018

Ձեզ բացակա չենք դնի. Գյումրու թիվ 23 դպրոցի բակում բացվեց 170-րդ դիրքի 4 հերոսներին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Շիրակի մարզում տեղի ունեցավ միջոցառում: Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 170-րդ դիրքի 4 հերոսներին նվիրված խաչքար է բացվել Գյումրու թիվ 23 դպրոցի բակում: Ներկա են եղել զոհված քաջերի ծնողները, հարազատները, բազմաթիվ զինվորականներ ու պաշտոնյաներ: Խաչքարը մեջտեղից կիսված տեսք ունի, մի հատվծաը բարձր է մյուսից՝ Արարատն է խորհրդանշում՝ հանուն հայ հողի, գենի ու թափված արյան արժեւորումն է: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Մերուժան Ստեփանյան հայրը՝ Արթուր Ստեփանյանը: Միջոցառման ավարտին Առաջին գնդի նախագահ Վաչագան Չիբուխչյանի կողմից Մերուժան Ստեփանյանը, Վիկտոր Յուզիխովիչը, Աղասի Ասատրյանն ու Ռաֆիկ Հակոբյանը հետմահու մեդալներով պարգեւատրվեցին: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր