211652_close_icon
views-count3204 դիտում article-date 21:57 09-04-2018

Լոնդոնում քննարկվել է հունիսին բրիտանացի գործարարների՝ Հայաստան նախատեսվող այցը

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն այսօր Լոնդոնում հանիպել է Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հատուկ հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Քննարկվել են բրիտանացի գործարարների ու ներդրողների՝ հունիսին Հայաստան նախատեսվող այցի հետ կապված կազմակերպչական հարցեր, բրիտանացի ներդրողներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր: Աշոտ Մանուկյանը, մասնավորապես, ներկայացրել է էներգետիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, կենտրոնի ստեղծմանը բրիտանական կողմի մասնակցության հնարավոր ուղղությունները: Քննարկվել են նաև արևային և կուտակիչ կայանների կառուցման ներդրումային ծրագրերը, դրանցում բրիտանացի գործարարներին ներգրավելու սկզբունքները: Նախարարի պաշտոնակատարը մանրամասն անդրադարձել է 14ՄՎտ դրվածքային հզորությամբ Հայաստանում առաջին կուտակիչ կայանի կառուցման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին, էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման խնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության զարգացման բնագավառում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մարկ Փրիթչարդը կառուցողական է գնահատել հայկական կողմի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բրիտանացի գործարարների՝ հունիսին կայանալիք այցը Հայաստան կլինի արդյունավետ և փոխշահավետ: Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ այցի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով իրականացվող քայլերի ժամանակացույցի և այցի հետ կապված քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր