211652_close_icon
views-count5917 դիտում article-date 16:52 09-04-2018

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ. News.am

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ ապրիլի 9-ին, շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է [url=https://news.am/arm/news/445345.html]News.am[/url]-ը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/09/1093351/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Նմանատիպ նյութեր