211652_close_icon
views-count15504 դիտում article-date 12:20 09-04-2018

Մեկնարկել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, Ներկա են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանից և այլ երկրներից, սփյուռքահայեր, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր