211652_close_icon
views-count3098 դիտում article-date 14:16 09-04-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է ապրիլի 3-ից 7-ի վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից 7-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2603 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 395 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի: 2018 թվականի ապրիլի 3-ից 7-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1625 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր