211652_close_icon
views-count52277 դիտում article-date 12:08 09-04-2018

Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հիմնադրամը օգնության ձեռք մեկնեց սոցիալապես անապահով ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 26-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Մարինե Մելքոնյանի և Դավիթ Վարդանյանի ընտանիքի վերաբերյալ, և ամուսինները խնդրանքով դիմել էին բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեին իրենց։ Հրապարակումից կարճ ժամանակ անց նշված ընտանիքին են այցելել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ճանաչված բարերար Արա Աբրահամյանի հիմնադրամի ներկայացուցիչները և իրենց համեստ օգնությունն են ցուցաբերել սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին։ Այն խորհրդանշանական էր նաև նրանով, որ Ա. Աբրահամյանի ներկայացուցիչները ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ փոքրիկներին ու ծնողներին հիմնադրամի կողմից փոխանցեցին առաջին անհրաժեշտության և մանկական խնամքի պարագաներ, մանկական սնունդ, նպարեղեն, իսկ երեխաներին էլ՝ մանկական խաղալիքներ։ Մայրը և երեխաների տատիկը անակնկալից հուզված՝ իրենց շնորհակալանքի խոսքն ուղղեցին Ա. Աբրահամյանին ու նրա հիմնադրամին՝ ասելով. «Մենք շատ ենք լսել, որ ձեր հիմնադրամը առաջին անգամ չէ, որ օգնության ձեռք է մեկնում մեզ պես սոցիալապես անապահով ընտանիքներին։ Թող Աստված ձեզ պահապան լինի, որպեսզի մեր նման բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներին սատար կանգնեք»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092322/]հայտնել[/url] էինք, որ 29-ամյա Մարինե Մելքոնյանը ամուսնու՝ 32-ամյա Դավիթ Վարդանյանի հետ, մոտ 1 տարի էր՝ ապրում էր վարձակալությամբ: Ամուսնական 4 տարիներին այնքան սոցիալ-կենցաղաին խնդիրներ չէին ունեցել, ինչքան վերջին ժամանակներում: Երիտասարդ կինը չէր կարողանում նույնիսկ 3 ամսական և 2 տարեկան որդիների համար սնունդ գնել: Վարձով բնակվող ընտանիքի միակ հույսը Դավիթի արտագնա աշխատանքն էր, որն էլ արդեն չկար: Տանտերը ամեն օր զգուշացնում էր, որ եթե տան վարձը չտան, դուրս կհանի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մարինեն ասլ էր. «Ամուսինս հիմա հիմնական աշխատանք չունի, օրը մի տեղ մեկի համար բանվորություն է անում, եթե, իհարկե, գոնե դա լինում է: Երեխաս հաց կամ կոնֆետ ասելով՝ ման ա գալիս, չգիտեմ՝ ինչ տամ, որ ուտի: Խանութներն էլ արդեն ամաչում եմ պարտք անեմ, որովհետև չգիտեմ` էդ պարտքերը ոնց եմ տալու: Մեզ օգնություն էին տվել «Հիպ» կերերից, բայց որ դրանից աղիքային վարակ սկսվեց երեխայիս մոտ, էլ չեմ կարողանում տալ: Բժիշկը ասեց՝ կամ «Նան», կամ «Սիմիլակ» տամ, բայց ոչ մի հնարավորություն չունեմ գնելու: Դեղատներում էլ իմ ունեցած կերը չեն փոխում բժշկի նշանակածով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր