211652_close_icon
views-count5310 դիտում article-date 10:47 09-04-2018

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Այս գիշեր Սիրիայի Հոմս նահանգում տղակայված T-4 ռազմական օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը գրոհը դիմագրավելիս խոցել են ութ հրթիռ: Թե դրանցից քանիսն են հասել իրենց նպատակակետին, առայժմ չի հաղորդվում: Al Mayadeen հեռուստաալիքի վկայությամբ՝ ավիաբազայի շրջանում մի քանի ուժգին պայթյուն Է որոտացել: Ինչպես պնդում Է հեռուստաալիքը, հրթիռները օդանավակայանին մոտենալիս հատել են Լիբանանի օդային տարածքը: Հաղորդվում է մի քանի զոհերի և տուժածների մասին։ Նրանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։ Նշենք, որ ապրիլի 8-ին սկսվել Է Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանի Դումա քաղաքից «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների ու նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև նրանց կողմից պահվող խաղաղ բնակիչների դուրսբերսման գործողությունը:

Նմանատիպ նյութեր