211652_close_icon
views-count25627 դիտում article-date 01:00 09-04-2018

Արսեն Վենգերը հայտնել է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: «Մխիթարյանը վնասել է ծնկի կապանները: Նա չի խաղա ԲԿՄԱ-ի հետ, չի մասնակցի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ ԱՊԼ-ի հանդիպումներին: Կարծում եմ, որ նա կկարողանա մեզ օգնել մրցաշրջանի վերջում», հայտարարել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին՝ Մոսկվայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր