211652_close_icon
views-count10462 դիտում article-date 22:26 08-04-2018

Ղրիմում երթուղային միկրոավտոբուսը բախվել է գնացքին. զոհվել է 5 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղրիմի հյուսիսում երթուղային միկոավտոբուսի և էլեկտրագնացքի բախման արդյունքում զոհվել է 5 հոգի, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Միկրոավտոբուսը Սևաստոպոլից Արմյանսկ ընթանալիս է եղել: Վթարը տեղի է ունեցել Արմյանսկի շրջանում՝ չկառավարվող երկաթուղային անցումում: Գնացքը ռելսերից դուրս չի եկել և գնացքի ուղևորները չեն տուժել: Նախնական տեղեկություններով, «Մերսեդես» մակնիշի միկրովտոբուսի վարորդը՝ դեռևս անհայտ պատճառներով, փորձել է հատել երկաթուղային գծերը, չնայած այդ պահին էլեկտրագնացքը մոտենալիս է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր