211652_close_icon
views-count61438 դիտում article-date 20:45 08-04-2018

Խոշոր հրդեհ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. կրակի տարածման, իսկ հետո՝ վերացման դեմ պայքարում էին հրշեջներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 100 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին հարևանները՝ հիմնականում երիտասարդ տղաներ, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջները: Հրշեջների և քաղաքացիների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, իսկ հետո՝ այն ամբողջովին մարվեց: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Երևան» ԳԳՄ ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԲԿ հերթապահ խումբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները նշում էին. «Կրակի լեզուները հենց տեսել ենք, ահազանգել ենք 911 ու հաշված րոպեների ընթացքում հրշեջները ժամանել են: Ի պատիվ հրշեջների ու հրդեհի հարևանությամբ բնակվող հարևանների՝ կրակն իր սև գործը չարեց: Ճիշտ է, տունը վնասներ կրել է, բայց էլի փառք աստծո, զոհեր, վիրավորներ չկան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր