211652_close_icon
views-count16785 դիտում article-date 20:12 08-04-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալը» Ուելբեքի շնորհիվ ծանր հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ՝ 3:2: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ հանգիստ էր տվել թիմի մի շարք առաջատար խաղացողների: Սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստներն էլ կարողացան արդյունավետ գործել: Դա վերաբերում է հատկապես «Արսենալի» հարձակվող Դանի Ուելբեքին, որը դուբլի հեղինակ դարձավ, ևս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 54 միավորով և ընթանում է 6-րդ տեղում է: 56 միավոր ունի «Չելսին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր [/b] «Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, Դանի Ուելբեք, 38, 81 – Շեյն Լոնգ, 17, Չարլզ Օսթին 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր