211652_close_icon
views-count11088 դիտում article-date 22:05 08-04-2018

Դիեգո Սիմեոնե. «Ռեալի» կազմը աշխարհում լավագույնն է. «Բարսելոնայից» էլ ուժեղ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան դերբիից առաջ բարձր է գնահատել «Ռեալի» կազմի ներուժը: «Թղթի վրա մեր մոտ այն կազմն է, որը բոլորդ էլ տեսել եք: Մենք այն ենք, ինչ՝ կանք: «Ատլետիկոն» կփորձի այս կարևոր խաղում կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ հաղթել: Ես չգիտեմ, արդյոք «Ռեալը» աշխարհի ուժեղագույն թիմն է, սակայն նրանց կազմը ուժեղագույնն է, դա հաստատ: Այն ավելի ուժեղ է, քան՝ ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» կազմերը: Դա այդ թիմի ուժն է», ասել է Սիմեոնեն:

Նմանատիպ նյութեր