211652_close_icon
views-count41531 դիտում article-date 15:40 08-04-2018

Երևանում բախվել են Menu.am-ի վարորդ-առաքիչի մոպեդն ու 32–ամյա վարորդի Hyundai-ն. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 7-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ 1 ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վթարի հետևաքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 25-ամյա Վահան Խաչատրյանն է, ով նույն օրը ժամը 12:35-ի սահմաններում իր վարած Honda 22 համարի մոպեդով բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վարդան Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի 20 ՏՏ 007 համարանիշի ավտոմեքենային: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոպեդի վարորդ Վ. Խաչատրյանն աշխատում է Menu.am-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր