211652_close_icon
views-count4851 դիտում article-date 12:38 08-04-2018

Սիրիայում քիմիական հարձակման զոհ է դարձել առնվազն 70 մարդ

Սիրիայում՝ Արևելյան Ղուտայում, ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դումա քաղաքում քիմիական հարձակման զոհ է դարձել առնվազն 70 մարդ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության անդամները նկուղներում մարդկային դիերի լուսանկարներ են հրապարակել: Նրանք պնդում են, որ զոհերի թիվը կարող է աճել: Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հայտարարել են, որ եթե քիմիական հարձակման մասին լուրերը հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանց հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի:

Նմանատիպ նյութեր