211652_close_icon
views-count3372 դիտում article-date 09:43 08-04-2018

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 81-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 800 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակա դաշտում՝ մոտ 2 հա, Իջևան-Երևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ին՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր