211652_close_icon
views-count18663 դիտում article-date 00:15 08-04-2018

Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը: Համայնքի <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` մշակույթի տան սաների մասնակցությամբ, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները և կրկնապատկեցին ներկաների ջերմությունը: Համայնքի բոլոր ընտանքիները նախապես հրավիրվել էին միջոցառմանը, որտեղ արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը` ստանալով ծաղիկներ և շնորհավորական բացիկներ, ինչպես նաև համայնքապետարանի, մշակույթի տան կին աշխատակիցները և կին ավագանիները ստացան նվերներ և գեղեցիկ ծաղկեփնջեր, այնուհետև մշակույթի տան խմբակների ղեկավարները համայնքում մշակութային և սպորտային կյանքը զարգացնելու համար` համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր և դրամական պարգև: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խաղարկություն և համայնքի հինգ ընտանիքներ շահեցին կենցաղային տեխնիկա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր