211652_close_icon
views-count47215 դիտում article-date 23:59 07-04-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Թաթուլի գյուղապետը փրկել է գերեզմանոցում ինքնասպանության փորձ կատարող 32-ամյա տղամարդու կյանքը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Թաթուլ գյուղի գերեզմանոցում ուզում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարել Թաթուլի գյուղապետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, գյուղապետը կարողացել է հոգեբանական զրույցի շնորհիվ համոզել Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մ. Գրիգորյանին, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին ու արդեն դեպքի վայր ժամանած Թալինի ոստիկանները Մ. Գրիգորյանին տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր