211652_close_icon
views-count5457 դիտում article-date 23:37 07-04-2018

Ֆրանսահայ երաժիշտի նոր տեսահոլովակն արդեն հասանելի է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսահայ երաժիշտ Ագոպի նոր տեսահոլովակը` « Only happy when we’re high» արդեն հասանելի է բոլորին: Ագոպը ունկնդիրների մեծ բանակ ունի Ֆրանսիայում, ինչպես նաև արդեն Հայաստանում: Նրա նոր ալբոմը՝ «Songs of Good Hope»` մեզ բոլորիս համախմբում է սիրո շուրջ: Only happy when we’re high երգում ներկայացված է երաժիշտի մտորումները սիրո և մարդկային հարաբերությունների շուրջ: Երաժիշտը լիահույս է, որ սերը՝ միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է, անգամ Թրամփին: Ագոպին ոգեշնչում է իր ճանապարհորդությունները և սիրելի էակը, անգամ Հարութ Փամբուկչյանը, ում երաժշտության տակ առիթ են ունեցել պարելու ընկերներով: Անդրադառնալով «Songs of Good Hope» ալբոմին՝ Ֆրեդն ընդգծում է, որ չի մոռացել իր հայեցիությունն արտահայտել այս ալբոմում՝ օգտագործելով դուդուկը, ոչ այնպես, ինչպես արդեն օգտագործում են, այլ ավելի ժամանակակից տարբերակով: Նշենք, որ Ֆրեդը ծնվել և մեծացել է Մարսելում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ: Արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետև France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ նրա առաջին «You Light up my way» սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն թոփ վաճառքի՝ թոփ 30-նյակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր