211652_close_icon
views-count17740 դիտում article-date 23:23 07-04-2018

Միխայիլ Սաակաշվիլին նոր աշխատանքի է անցել

Օդեսայի նահանգի նախկին ղեկավար և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Նիդերլանդների խոսնակների ակադեմիայում դասախոսի աշխատանքի է անցել: «Նիդերլանդների Խոսնակների ակադեմիայի հետ համագործակցության պայմանավորվածություն եմ ձեռք բերել: Քանի դեռ Եվրոպայում եմ, հացիս փողը դասախոսություններով կվաստակեմ: Ակադեմիայում չափազանց բարձրակարգ կոլեկտիվ է, նրանք ինձ տպավորեցին մեր տարածաշրջանի յուրահատկությունների և արժեքային համակարգի մասին հրաշալի գիտելիքներով», գրել է Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում: Նա հույս է հայտնել, որ դասախոսություններով զբաղվելը երկար չի տևի, «իսկ փորձառությունս կօգտագործեմ ոչ թե դասախոսությունների, այլ՝ օլիգարխներին իշպանությունից հեռացնելու և իրական բարեփոխումների համար»: Հիշեցնենք, որ զրկվելով ուկրաինական քաղաքացիությունից, Սաակաշվիլին 2018-ի փետրվարին արտաքսվել էր Լեհաստան: Այնտեղից նա տեղափոխվեց Նիդերլանդներ, որտեղ Եվրամիությունում աշխատանք ունենալու և բնակվելու իրավունք ստացավ:

Նմանատիպ նյութեր