211652_close_icon
views-count8143 դիտում article-date 22:52 07-04-2018

Կոտայքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում: Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին: «Գեռիտա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր