211652_close_icon
views-count20013 դիտում article-date 19:20 07-04-2018

Ցուկերբերգը պատմել է պաշտպանությանն ուղղված Facebook-ի նոր քայլերի մասին

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/zuck/posts/10104784125525891]էջում[/url] հայտնել է նոր քայլերի մասին, որոնք սոցիալական ցանցի ղեկավարությունը պատրաստվում է սահմանել՝ «դրական դիսկուրսի ստեղծման» և երկրներում ընտրություններին հնարավոր միջամտությունը կանխելու նպատակով: «Նախևառաջ, այսօրվանից յուրաքանչյուր գովազդատու, որը ցանկանում է գովազդ տեղադրել քաղաքական կամ հանրային նշանակությամբ թեմաներով, պետք է հաստատի իր ինքնությունը»,- գրել է Ցուկերբերգը: Ստուգում անցնելուց հրաժարվողները չեն կարողանա նման թեմաներով գովազդ տեղադրել: Բացի այդ, գովազդատուները ստիպված կլինեն գումարի աղբյուրի մասին տեղեկատվություն ցուցադրել: «Երկրորդ հերթին, մենք նաև կխնդրենք հայտնի էջերի սեփականատերերին ստուգում անցնել»,- հավելել է նա: Ֆեյսբուքի ղեկավարը տեղեկացրել է, որ այդ քայլերը թույլ կտան կանխել կեղծ հաշիվներով էջեր կառավարելը, ինչպես նաև՝ ապատեղեկատվություն տարածելը: Այսուհետ Ֆեյսբուքը քաղաքական գովազդ տեղադրել ցանկացողներից կպահանջի ամերիկյան նույնականացման քարտ և ամերիկյան հասցե: Այդ հասցեով կուղարկվի յուրահատուկ կոդ, որի միջոցով միայն հնարավոր կլինի քաղաքական գովազդ տեղադրել: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43677538]BBC[/url]-ն: Այս միջոցները ուղղված են Ինտերնետ հետազոտությունների գործակալության կողմից ռուսական «տրոլների ֆաբրիկայի» կողմից իրականացվող գործողություններին, որոնք մեղադրվում են Ֆեյսբուքի օգնությամբ ամերիկյան ընտրողներին ահաբեկելու և իրենց ընտրության վրա ազդելու մեջ:

Նմանատիպ նյութեր