211652_close_icon
views-count6434 դիտում article-date 20:59 07-04-2018

Կանադայում ավտովթարի հետևանքով 14 հոկեիստ է զոհվել

Կանադայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 հոկեիստ է զոհվել: Հաղորդում է BBC-ն: Ավտոբուսը, որով հոկեիստները ուղևորվում էին հերթական խաղին, Տիսդեյլ քաղաքում բախվել է բեռնատարին: Ավտոբուսում գտնվել է 28 ուղևոր, որոնցից 14-ը մահացել են, մնացած ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կանադայի վարչապետը ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:«Ես չեմ կարող հասկանալ, թե հիմա ինչ են զգում ծնողները, և իմ սիրտը բոլոր տուժածների հետ է»,- գրել է նա «Թվիթեր»-ում: Կանադայի հոկեյի ֆեդերացիան ևս ցավակցական ուղերձ է հղել դեպքի առնչությամբ:

Նմանատիպ նյութեր