211652_close_icon
views-count3133 դիտում article-date 16:49 07-04-2018

Կատալոնացիների առաջնորդ Պուչդեմոնը ցանկացել է փախչել Ռուսաստան. El Mundo

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ ցանկացել է իսպանական դատավարությունից խուսափելու նպատակով փախչել Ռուսաստան, սակայն որոշել է Դանիայի և Գերմանիայի տարածքով ավտոմեքենայով վերադառնալ Բելգիա, հայտնում է El Mundօ պարբերականը։ Այն բանից հետո, երբ Ֆինլանդիայում գտնվելու ժամանակ Պուչդեմոնի ձերբակալման օրդեր է ստացվել, վերջինս երկու տարբերակ է դիտարկել՝ հեռանալ Սանկտ Պետերբուրգ կամ Ստոկհոլմ, սակայն գերադասել է Շվեդիա մեկնել՝ իր վարորդի հետ անցնելով մոտ 1700 կմ։ Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացված Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո բախումներ տեղի ունեցած իսպանական ոստիկանության ու հանքավեի մասնակիցների միջև, ինչից հետո իսպանական դատարանը Պուչդեմոնին ձերբակալելու թույլտվություն տվեց։

Նմանատիպ նյութեր