211652_close_icon
views-count5871 դիտում article-date 14:48 07-04-2018

Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված գեղեցկության և մայրության տոնին

Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված գեղեցկության և մայրության տոնին:Արդեն ավանդույթ է դարձել նման համերգների կազմակերումը, որին մասնակցում են միայն կոնսերվատորիայի արտերկրից ժամանած ուսանողերը: Այս անգամ համերգին մասնակցել են ուսանողներ, որոնք ՌԴ, Վրաստանի, Լիբանանի, Իրանի, Բելառուսի քաղաքացիներ են: Մասնակիցները կատարել են հիմնականում հայ հեղինակների՝ Սայաթ-Նոբայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Համբարձում Բերբերյանի գործերը, հնչել են նաև ժողովրդական ու աշուղական երգեր: Կանանց տոնին նվիրված համերգին մասնակցել են կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության, Ջութակի, Դաշնամուրի և ժողովրդական երգեցողության բաժիններում սովորող ուսանողները: Դասական երաժշտության համերգին ներկա է եղել ՀՀ Սփյուռքի նախարարության սփյուռքահայ ուսանողների հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: Ներկայում ԵՊԿ-ում սովորում է 110 օտարերկրյա ուսանող,որից 67-ը սփյուռքահայ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր