211652_close_icon
views-count4229 դիտում article-date 15:31 07-04-2018

Ավանում և Առինջում 9 ժամով գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00 դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան, Սաֆարյան փողոցների, ինչպես նաև Առինջի Մհեր Մկրտչյան, Վահան Տերյան, Սամսոնի դաշտ փողոցների առանձնատների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք [b]1-04 [/b]հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր