211652_close_icon
views-count3711 դիտում article-date 16:36 07-04-2018

«Ամերիկյան ավիաուղիներ»-ը Boeing-ից 47 նոր ինքնաթիռ ձեռք կբերի

«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է «Բոինգ»-ի հետ համաձայնության ձեռքբերման մասին՝ 47 նոր «Boeing 787 Dreamliner» օդանավ գնելու առնչությամբ: Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունը: «Ամերիկյան ավիաուղիներ»-ն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել 22 նոր «Airbus A350» օդանավ գնելու պատվերը՝ «ավիապարկը պարզեցնելու նպատակով», քանի որ ավիաընկերությունն արդեն ունի մոտ 30 «Boeing 787 Dreamliner»: CNN-ը նաև հայտնել է, որ գործարքի արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի, սակայն այս պահին երկու ընկերություններն էլ հրաժարվում են հրապարակել գործարքի ֆինանսական պայմանները:

Նմանատիպ նյութեր