211652_close_icon
views-count51597 դիտում article-date 23:04 06-04-2018

АвтоВАЗ-ը սկսել է նոր դիզայնով Lada 4x4-ի թողարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

АвтоВАЗ ընկերությունը սկսել է լեգենդար Lada 4x4-ի նոր դիզայնով թողարկումը: Այս մասին հայտնում է kolesa.ru-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ նման գույնը նախկինում թողարկվել է միայն սահմանափակ թվաքանակով, իսկ այժմ այն հասանելի կլինի «լյուքս» կոմպլեկտացիայի մեջ: Մեքենայի գինը սկսվում է 534 900 ռուբլուց (9200 դոլար), իսկ օդորակիչով (կոնդիցիոներ) տարբերակը կարժենա 556 900 ռուբլի ( 9500 դոլար): Նշվում է, որ մեքենան ներկվում է սև գույնով, այնուհետև կանաչ գույնի 2 երանգներով ստանում են քողարկված դիզայնը: Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ.-ից 3 դռնանի Lada 4x4 ամենագնացները համալրված են 1,7 լ աշխատանքային ծավալով բենզինի շարժչով, որը հնարավորություն է տալիս հասնել 100 կմ/ժ արագության 17 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 142 կմ/ժ: Մեքենայի բազային գինը կազմում է 483 900 ռուբլի (8 300 դոլար):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր