211652_close_icon
views-count8513 դիտում article-date 22:30 06-04-2018

«Նանե» պարային ստուդիայի սաները միջազգային պարային մրցույթ-փառատոնում արժանացել են հանձնաժողովի անդամների բարձր գնահատականին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2018 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը «Նանե» պարային ստուդիայի սաները մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային պարային մրցույթ-փառատոնի՝ փառատոնային ծրագրին: Վրաստանում ավանդական դարձած փառատոնի նպատակն է նպաստել պարարվեստի զարգացմանը, բացահայտել շնորհալի երեխաներին և պատանիներին, ինչպես նաև պահպանել և հանրահռչակել վրացի լեգենդար պարող, բալետմայստեր Վախթանգ Չաբուկիանիի ստեղծագործական արվեստն ու ժառանգությունը: Փառատոնին մասնակցում էին պարային համույթներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլն: «Նանե» պարային ստուդիայի 9-19 տարեկան 30 շնորհալի սաներ հանձնաժողովի անդամներին և հանդիսատեսին ներկայացրեցին 11 պարային համար՝ «Նեոկլասիկա», «Ժողովրդական բնորոշ պար», «Ժողովրդական պար» և «Ժամանակակից պար» անվանակարգերում: «Նանե» պարային ստուդիայի սաներն արժանացան միջազգային հեղինակավոր հանձնաժողովի անդամների բարձր գնահատանքին, իսկ «Լավագույն մանկավարժ» հատուկ մրցանակը շնորհվեց «Նանե» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանին:

Նմանատիպ նյութեր