211652_close_icon
views-count17024 դիտում article-date 19:58 06-04-2018

Պուտինը պաշտոնանկ է արել 11 գեներալի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ուժային տարբեր գերատեսչությունների 11 գեներալի: Այս մասին հայտնում է RBC-ն: ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Պաշտոնից ազատվել են Սվերդլովի, Բելգորոդի, Պենզայի, Պսկովի շրջանների և Կրասնոյարսկի երկրամասի քննչական կոմիտեների ղեկավարները: Պաշտոնից ազատվել է նաև Ուդմուրտիայի ՆԳՆ ղեկավարը, ինչպես նաև Վոլգոգրադի շրջանի ՆԳՆ ղեկավարի տեղակալը:

Նմանատիպ նյութեր