211652_close_icon
views-count3721 դիտում article-date 16:24 06-04-2018

Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է Սարսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։ Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով և դա արժանի է ընդօրինակման։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է։ Այնուհետև, խորհրդարանի նախագահը և պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր «Ֆրանսիայում Արցախի օրեր» ծրագրի շրջանակներում։ 2015 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Սարսել և Արցախի Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել էր Բարեկամության հռչակագիր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր